FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1214

Կտակային հանձնարարություն կատարելը.
1. Ժառանգը, ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում.
2. Եթե ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող` նրան անցած ժառանգության արժեքով.
3. Եթե կտակային հանձնարարության կատարումը դրված է մի քանի ժառանգների վրա, ապա այն ծանրաբեռնում է ժառանգության նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի իրավունքը` ժառանգության իրենց բաժնին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կտակով.
4. Այն ժառանգի մահվան դեպքում, ում վրա դրված է կտակային հանձնարարության կատարումը կամ նրա կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում կտակային հանձնարարությունը կատարում են նրա բաժինն ստացած մյուս ժառանգները.
5. Կտակային հանձնարարությունը կատարելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն կտակակատարը, ժառանգները, ինչպես նաև շահագրգիռ անձինք: