Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Հատուկ միջոցներ գործադրելը. 1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետևյալ դեպքերում. 1) քաղաքացիների, զինծառայողների, Ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս. 2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում. 3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս. 4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ. 5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին. 6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս. 7) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց, զավթած կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս. 8) տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս. 9) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին. 2. Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել՝ 1) մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում. 3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործելու ձեռքի տակ եղած այլ միջոցներ. 4) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում. 5) արգելքները քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և կետերով նախատեսված դեպքերում. 6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում. 7) ջրանետեր, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում, և միայն ոստիկանության զորքերի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով՝ դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին. 8) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում. 9) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով նախատեսված դեպքերում. 10) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով. 3. Հատուկ միջոցները օգտագործելու և ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը, ինչպես նաև դրանց պահպանման ժամկետները սահմանվում են Ոստիկանության պետի հրամանով. 4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 5. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր. 6. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները: |