Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 137 Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները. 1. Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման. 2. Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունի ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում: Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անունը, ազգանունը ցուցակից հանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։ |