Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 Լիցենզիայի գործողության կասեցման դեպքերը. 1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել` 1) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում. 2) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ սույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորվող մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում. 3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում. 3.1) լիցենզավորված անձի՝ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո` 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում. 4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումներ կատարելու դեպքում. 5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում. 6) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում, եթե տվյալ խախտման համար լիցենզավորված անձի նկատմամբ այդ բնագավառը կարգավորող օրենքով պատասխանատվության այլ միջոց սահմանված չէ. 7) լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում. 8) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 9) լիցենզավորված անձի դիմումի համաձայն. 10) սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմնի կողմից դիմում ներկայացնելիս. 11) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում. 11.1) փոստային կապի գործունեության իրականացման համար՝ ա. օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին հասանելիություն չտրամադրելու կամ բ. տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանմամբ փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով մաքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ գ. սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքելու և առանց նշված փաստաթղթերի և տեղեկությունների հավաքման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում. 12) օրենքով նախատեսված այլ դեպքերում. 1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետով նախատեսված դեպքերը հավաստում է մաքսային մարմինը՝ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով. 2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը. 3. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամանակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 36 4. Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ընթացքում: Եթե դիմում տալու օրվանից՝ 20 օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված՝ լիցենզավորված անձի կողմից նշված ժամանակով. 5. Լիցենզիայի գործողության կասեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին. 6. Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով. 7. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով. 8. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ. 9. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին ժամանակավորապես լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից. 10. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից: |