Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Սեյսմիկ պաշտպանության համակարգը և նրա հիմնական խնդիրները. 1. Սեյսմիկ վտանգի գնահատման, վտանգավոր սեյսմիկ գործընթացներից և երևույթներից անվտանգության ապահովման պետական համակարգը բաղկացած է հանրապետական, մարզային, համայնքային ուժերից և միջոցներից, պետական կառավարման մարմիններից, տարածքային կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական մարմնից. 2. Սեյսմիկ պաշտպանության համակարգի հիմնական խնդիրներն են` 1) սեյսմիկ անվտանգության համար պատասխանատու ուժերի և միջոցների պատրաստվածության, բնակչության ուսուցման ապահովում. 2) երկարաժամկետ, ընթացիկ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատում. 3) նյութական, ֆինանսական միջոցների պաշարների ու վաղ ահազանգման նորագույն տեխնոլոգիաների ստեղծում և սեյսմիկ ռիսկերին համարժեք արձագանքման, կանխարգելման և պատրաստվածության մեխանիզմների կատարելագործում. 4) սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և հուսալի կանխատեսման արդյունքներ ստանալու համար նպատակային ու գիտատեխնիկական ծրագրերի իրականացում. 5) սեյսմամշտադիտարկման, կանխատեսման, վաղ ահազանգման ասպարեզներում տեղեկատվության հավաքում, մշակում, փոխանակում և տրամադրում. 6) կանխատեսման, երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգի և բնակչության անվտանգության ապահովման համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հիման վրա սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում պետական վերահսկման, փորձաքննական եզրակացությունների տրամադրում: |