Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 46 Բողոքարկելու իրավունքը. 1. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները. 2. Գնումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ. 3. Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կատարած գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով. 4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հայցային վաղեմության ժամկետ է, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման և պայմանագիրը միակողմանի լուծելու հետ կապված վեճերի, որոնց դեպքում հայցային վաղեմության ժամկետը երեսուն օրացուցային օր է: |