FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և թոշակավորումը.
1. Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և կենսաթոշակը պետք է նպաստեն գիտական աշխատանքի վարկի բարձրացման ու գիտական կադրերի նորացման գործընթացին, բավարար նյութական պայմաններ ապահովեն ինքնուրույն և արդյունավետ ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար.
2. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից և այլ հավելավճարներից: Գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը.
2.1. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը.
3. Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: