Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 290 Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծման, Միության մաքսային տարածքից արտահանման և մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները. 1. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է դրանք սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ դրանց մաքսային հայտարարագրումից հետո՝ մաքսային ընթացակարգին համապատասխան. 2. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից թույլատրվում է դրանք սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո. 3. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամանակ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները մաքսային մարմին ներկայացնել չի պահանջվում. 4. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծման կամ Միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ թույլատրվում է ապրանքների խառնումը, ինչպես նաև փոխադրման տեխնոլոգիական առանձնահատկություններից և ապրանքների բնորոշ հատկանիշներից ելնելով՝ ապրանքների քանակի և վիճակի (որակի) փոփոխումը՝ անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 290 5. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների քանակը և (կամ) որակը սահմանվում է սույն Օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այդ ապրանքների քանակը չափելու այլ միջոցների ցուցմունքների և մեթոդների հիման վրա, եթե չափման այդ միջոցների և մեթոդների օգտագործումը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև համապատասխան պայմանագրերով փաստացի մատակարարված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի, խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների հանձնման-ընդունման (ընդունման-հանձնման) ակտերի, այդ ապրանքների որակի հավաստագրերի և այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք հաստատում են խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ արտադրված, մատակարարված և սպառված ապրանքների ծավալների հասցեական բաշխումը անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում. 6. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան. 7. Միության մաքսային տարածքում խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Միության մաքսային հսկողության ներքո գտնվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող Միության ապրանքների փոխաբեռնումը (վերաբեռնումը) խողովակաշարային տրանսպորտից տրանսպորտի այլ տեսակներ կամ տրանսպորտի այլ տեսակներից խողովակաշարային տրանսպորտ իրականացվում է այն մաքսային մարմնի թույլտվությամբ, որի գործունեության տարածքում կատարվում է այդ բեռնային գործողությունը. 8. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման գծով անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կարգը, այդ թվում՝ այդ ապրանքները մի քանի անդամ պետության տարածքներով տեղափոխելու դեպքում խողովակաշարային տրանսպորտի օգտագործմամբ խառը փոխադրումներ իրականացնելու ժամանակ, սահմանվում է Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 290 9. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն անցկացնելու, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշումներ անելու առանձնահատկություններ: |