Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 61 Հետագա նշումների մասին դիմումը. 1. Միջազգային գրանցման իրավատերը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, կարող է հետագայում հայտարկել տվյալ գրանցման պահպանության տարածքային ընդլայնում մեկ կամ ավելի երկրների նկատմամբ, որոնք սկզբնական միջազգային հայտում նշված չեն եղել, միջազգային գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար՝ պետական լիազոր մարմնի միջոցով Միջազգային բյուրո համապատասխան դիմում ներկայացնելով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումին կից ներկայացվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը. 3. Հետագա նշումների մասին դիմումի նկատմամբ սույն օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի դրույթները կիրառվում են մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis). 4. Պահպանության հետագա տարածքային ընդլայնումն ուժի մեջ է մտնում Միջազգային գրանցամատյանում այդ մասին գրառում կատարելու թվականից և դադարում է համապատասխան միջազգային գրանցման գործողությունը դադարելու հետ միաժամանակ։ |