FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  80

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման մերժումը.
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը ենթակա է մերժման, եթե՝
    1) բացակայում է խախտման դեպքը.
    2) առկա է պատասխանատվությունից ազատելու հիմք.
    3) առկա է նույն արարքի մասին և նույն իրավական և փաստական հիմքերով Հանձնաժողովի կողմից հարուցված կամ կարճված վարույթ.
    4) առկա է նույն արարքի մասին և նույն իրավական և փաստական հիմքերով նույն անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու կամ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին Հանձնաժողովի որոշում.
    5) առկա է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.
    6) ենթադրյալ իրավախախտում կատարած ֆիզիկական անձը մահացել է.
    7) ենթադրյալ իրավախախտում կատարած իրավաբանական անձը լուծարվել է. 2. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն ստորագրվելու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին.
3. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկել հաղորդում ներկայացրած անձը: