Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի լիազորությունները. 1. Պետական ՄՈՒՀ-ի խորհուրդը՝ 1) հաստատում է իր աշխատակարգը. 2) ընտրում է ՄՈՒՀ-ի խորհրդի նախագահին և քարտուղարին. 3) կազմակերպում է ՄՈՒՀ-ի տնօրենի ընտրության գործընթացը և ընտրում տնօրեն. 4) որոշում է կայացնում տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազոր մարմին դիմելու մասին՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում և կարգով. 5) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագիրը. 6) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագիրը և ժամանակացույցը. 7) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի տարեկան ծախսերի նախահաշիվը կամ դրանում փոփոխությունները՝ կրթության լիազոր մարմին ներկայացնելու համար. 8) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի և բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, հավանություն է տալիս դրանց կամ գնահատում անբավարար. 9) հավանություն է տալիս տնօրենի առաջարկությանը ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքների վերաբերյալ. 10) տնօրենի ներկայացմամբ հավանություն է տալիս ՄՈՒՀ-ի կողմից տնտեսական ընկերություն ստեղծելուն կամ դրա մասնակից դառնալուն, հաստատում է հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները. 11) ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում հաստատում է ՄՈՒՀ-ի ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակները, սահմանում դրանց նկարագիրը, պայմանագրի էական պայմանները, սահմանում է շահույթի օգտագործման նպատակային ուղղությունները. 12) որոշում է մասնաճյուղեր և հիմնարկներ ստեղծելու ու դրանց կանոնադրությունները հաստատելու հարցը (կամ լիազոր մարմնի հավանությանը ներկայացնելու համար). 13) փոփոխություններ է կատարում ՄՈՒՀ-ի կանոնադրության մեջ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 14) որոշում է խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը. 15) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը. 16) հաստատում է տնօրենի ներկայացրած որակավորման մոդուլային ծրագիրն ու ուսումնական պլանը, այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագիրը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 17) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին գնահատման արդյունքները և որոշում է դրանցից բխող գործողությունները. 18) որոշում է համապատասխան մակարդակի որակավորման նոր կրթական ծրագիր մշակելու և իրականացնելու հարցը. 19) սահմանում և շնորհում է ՄՈՒՀ-ի պատվավոր կոչումներ. 20) հաստատում է տնօրենի ներկայացրած՝ ՄՈՒՀ-ի կառուցվածքային միավորների ղեկավարների (ամբիոնի վարիչի, ցիկլի ղեկավարի և այլն) ընտրության կարգը. 21) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի կառուցվածքը, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը. 22) որոշում է ՄՈՒՀ-ի կառուցվածքային միավորներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու հարցը. 23) տնօրենի ներկայացմամբ հաստատում է ՄՈՒՀ-ի ներքին կարգապահական կանոնները, էթիկայի և վարքագծի կանոնները, ընդունում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված ու ՄՈՒՀ-ի գործունեությունը և ուսումնական գործընթացի կազմակերպումը կանոնակարգող ներքին իրավական ակտեր (կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ և այլն). 24) սահմանում է ըստ կրթական ծրագրերի և որակավորման ուսման վարձերի չափերը. 25) հաստատում է պետական բյուջեի միջոցներից տրամադրվող լրիվ կամ մասնակի կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը. 26) հաստատում է ՄՈՒՀ-ի կողմից ուսանողներին կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև ուսանողների ֆինանսական խրախուսման կարգը, պահանջները և չափանիշները. 27) իրականացնում է օրենքով, ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ. 2. Բյուջետային ծախսերի 5 տոկոսը չգերազանցող և ընթացիկ ծախսեր հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված ծախսերի նախահաշվի փոփոխությունները կարող է հաստատել տնօրենը. 3. Մինչև պետական ՄՈՒՀ-ի խորհրդի ձևավորումը սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է ՄՈՒՀ-ի տնօրենը։ |