FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  39

Հերթական նիստերի օրակարգը.
1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.
2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.
    1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.
    2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը.
3. Աշխատակազմը մշակում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նիստերի օրակարգի նախագիծը, իսկ նախագծում ընդգրկված հարցերի քննարկումն ապահովելու անհրաժեշտության դեպքում նաև՝
    1) այն հարցերի քննարկման տևողությունը սահմանելու մասին Խորհրդի որոշման նախագծերը, որոնց քննարկման տևողությունը Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ.
    2) Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.
4. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաև դրա առնչությամբ ընդունվելիք մյուս նախագծերն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ Խորհրդի նիստում քննարկվում են ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը.
5. Խորհրդի նիստում Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկման ընթացքում Խորհրդի անդամներն իրավունք ունեն առաջարկելու՝
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  39

1) ավելացնել կամ պակասեցնել օրակարգի նախագծի երկրորդ բաժնի հարցերի թիվը.
    2) սահմանել կամ փոխել օրակարգի նախագծում ընդգրկված հարցի քննարկման տևողությունը.
    3) սահմանել կամ փոխել օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը.
    4) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.
6. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաև դրան առնչվող մյուս նախագծերը քվեարկության են դրվում Խորհրդի անդամների բոլոր առաջարկները քվեարկելուց, ինչպես նաև ընդունված առաջարկները նախագծերում ներառելուց հետո.
7. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը.
8. Հերթական նիստերի օրակարգի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.
    1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.
    2) հարակից զեկուցում չի լինում.
    3) մտքերի փոխանակություն.
    4) Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո քվեարկության է դրվում նախագծի երկրորդ բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի չընդունվելու դեպքում այդ բաժնի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին.
    5) քվեարկության են դրվում օրակարգի նախագծում ընդգրկված որևէ հարցի քննարկման տևողությունը սահմանելու կամ փոխելու վերաբերյալ Կանոնակարգի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված առաջարկները.
    6) քվեարկության է դրվում հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Խորհրդի ներկայացրած Ազգային ժողովի որոշման նախագիծը.
9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում նույն հարցի վերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի առաջարկներ, ապա դրանք քվեարկության են դրվում ըստ հարցի քննարկման համար առաջարկվող ժամանակի տևողության՝ երկարատևից կարճատև: Որևէ առաջարկի ընդունման դեպքում մյուս առաջարկները չեն քվեարկվում.
10. Հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության: