FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  122

1.2. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը.
1.3. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը.
1.4. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տեղեկանքը.
2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`
    1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
    2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն.
3. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումն ուղարկելը հավաստող ապացույցներ.
4. Հայցադիմումին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել հայցի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ.
5. Դիմումին կցվող փաստաթղթերի նկատմամբ տարածվում են սույն հոդվածով սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  122

Հայցադիմումին կցվող փաստաթղթերը.
1. Հայցադիմումին կցվում են`
    1) հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
    2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.
    3) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
    4) պայմանագրի նախագիծը, եթե հայցադիմումը վերաբերում է պայմանագիր կնքել հարկադրելուն.
    5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
    6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.
    7) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարան ուղարկելը հավաստող ապացույցներ.
1.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումին կցվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության բնօրինակը: Օրենքով նախատեսված դեպքերում առցանց հաշտարարության իրականացման պարագայում հայցադիմումին կարող է կցվել հաշտարարի էլեկտրոնային ստորագրությամբ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը: «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որևէ հիմքով անձին թույլատրված է չսպառել պարտադիր հաշտարարության պահանջը, կամ պարտադիր հաշտարարության իրականացումն օրենքով նախատեսված դեպքերում անհնարին է, ապա հայցադիմումին կցվում է օրենքով նախատեսված այդ հիմքերը հիմնավորող՝ օրենքով նախատեսված թույլատրելի ապացույց: