FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  327

Դիմումին ներկայացվող պահանջները.
1. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝
    1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.
    2) վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
    3) պահանջատիրոջ անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու) վայրը.
    4) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու) վայրը.
    5) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը (առկայության դեպքում).
    6) դիմողի պահանջը՝ օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու մասին.
    7) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
2. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումին կից ներկայացվում են՝
    1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած կրկնօրինակը.
    2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված կրկնօրինակը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad hoc` ադ հոք)՝ նոտարական կարգով.
4. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումին կից նաև ներկայացվում են պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթուղթ՝ արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին դատարան դիմում ներկայացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով.
5. Սույն օրենսգրքի 326-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով: