FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Սովորական արժեքն ինքնարժեքից ցածր գներով վաճառքի դեպքում.
1. Լիազոր մարմինն արտահանող երկրի ներքին շուկայում կամ երրորդ երկրին նման ապրանքի միավորի ինքնարժեքից (ապրանքի արտադրության և իրացման ծախքերը) ցածր գներով վաճառքը կարող է համարել որպես ոչ սովորական առևտրային գործառույթ և կարող է ապրանքի սովորական արժեքը որոշելիս անտեսել այդպիսի վաճառքը միայն այն դեպքում, երբ այդպիսի գործառույթներն իրականացվել են՝
    1) տևական ժամանակահատվածի ընթացքում (սովորաբար մեկ տարի, բայց վեց ամսից ոչ պակաս).
    2) զգալի ծավալներով և 3) այնպիսի գներով, որոնք հնարավորություն չեն տալիս պատշաճ ժամանակահատվածում վերականգնել բոլոր տեսակի ծախսերը.
2. Սույն հոդվածի իմաստով ինքնարժեքից ցածր գներով վաճառքը համարվում է զգալի ծավալներ ունեցող, եթե՝
    1) սովորական արժեքի որոշման նպատակով քննարկվող առևտրային գործառույթների վաճառքի գնի կշռված միջինը փոքր է ինքնարժեքի կշռված միջինից, կամ՝
    2) ինքնարժեքից ցածր գներով վաճառքի ծավալը կազմում է սովորական արժեքի որոշման նպատակով քննարկվող առևտրային գործառույթներում կատարված վաճառքի ծավալի առնվազն քսան տոկոսը.
3. Եթե վաճառքի գործարքի ժամանակ ապրանքի ինքնարժեքից ցածր եղած գները մեծ են ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածում ապրանքի ինքնարժեքի կշռված միջինի արժեքից, ապա այդ գները դիտարկվում են որպես բավարար գներ՝ պատշաճ ժամանակահատվածում ծախսերը վերականգնելու համար: