FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  6

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՁևԵՐԸ. Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին որոշումը կայացնելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի արժեքի համապատասխան մասը (սանդղակ 1) կամ, ցանկության դեպքում, օբյեկտի ամբողջ արժեքը` հաշվի առնելով կանխավճարը: Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում: Տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է նաև վարձակալական գույքի գնման, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ: Ս ա ն դ ղ ա կ «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների չափը __________________________________________________________________ Վճարման գումարը(դրամ) Առաջին վճարը(դրամ) Վճարման ժամկետը(տարի) Վճարումներիքանակը __________________________________________________________________ Մինչև 600.000 100 % - - 600.001 - 1400.000 ոչ պակաս 600.000 + 40 %այն մասից, որը գերազանցում է600.000-ից 1 2 1.400.001 - 2.400.000 ոչ պակաս 920.000 + 30 %այն մասից, որը գերազանցում է1.400.000-ից 2 3 2.400.001 և բարձր ոչ պակաս 1.220.000 + 20 %այն մասից, որը գերազանցում է2.400.000-ից 3 4 Տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը: