FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  30

Ծառայողական քննությունների միացումը կամ ծառայողական քննությունից մաս անջատելը.
1. Ծառայողական քննության ընթացքում իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա ծառայողական քննություն նշանակած անձն իրավունք ունի միացնելու նշանակված երկու կամ ավելի հետևյալ ծառայողական քննությունները՝
    1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ խախտում կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունները.
    2) մեկից ավելի անձանց կողմից նույն ենթադրյալ խախտումը կամ խախտումները կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունները․ 3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված ծառայողական քննությունները.
2. Այն դեպքում, երբ նշանակված ծառայողական քննությունները նշանակվել են երկու տարբեր իրավասու պաշտոնատար անձանց կողմից, ապա դրանք միացվում են լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.
3. Ծառայողական քննության ընթացքում իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա ծառայողական քննություն նշանակած անձը կարող է նշանակված ծառայողական քննությունից մաս անջատել, եթե ծառայողական քննության շրջանակներում քննվող ենթադրյալ խախտումներից մեկի առթիվ առկա են ծառայողական քննության կասեցման հիմքեր, և ծառայողական քննությունից մաս անջատելը չի կարող բացասաբար անդրադառնալ ծառայողական քննության արդյունավետության կամ արդարացիության վրա։ Այս դեպքում իրավասու ստորաբաժանման ղեկավարը գրության մեջ նշում է անջատման ենթակա մասով ծառայողական քննության համար անհրաժեշտ ժամկետը։ Ժամկետ չնշվելու դեպքում հաշվի է առնվում այն ծառայողական քննության համար սահմանված ժամկետը, որից անջատվել է մասը.
4. Եթե ծառայողական քննության ընթացքում պարզվում է, որ առկա են ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումներ, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։