Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 35 Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները խախտելը. 1. Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելը պարեկախմբի կազմի մեջ մտնող կամ պահակախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով. 3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով. 4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) նկատողություն. 2) խիստ նկատողություն. 3) գերատեսչական կրծքանշանից զրկում. 4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև տասն օր ժամկետով. 5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով. 6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով. 3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով. 4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով. 6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով. 7) զինվորական ծառայությունից արձակում: |