FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Փորձագիտական գործունեության հավատարմագրումը.
1. Պետական փորձաքննության կազմակերպման գործունեությունը ենթակա է պարտադիր պետական հավատարմագրման: Հավատարմագրման կարգը և չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ.
2. Հավատարմագրումն իրականացվում է ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների և մասնագիտությունների.
3. Հավատարմագրումն իրականացնում է լիազոր մարմինը.
4. Հավատարմագրման հիմնական պայմաններն են`
    1) գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն երեք բնագավառներում ընդհանուր թվով առնվազն 30 փորձագետների առկայությունը.
    2) գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի փորձագետների առնվազն 75 տոկոսի համար վերջին հինգ տարում լիազոր մարմնի հաստատած ցանկում ներառված պարբերական գիտական հրատարակություններում առնվազն հինգ գիտական աշխատության առկայությունը.
    3) գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն երեք բնագավառներում փորձագիտական գործունեության գիտամեթոդական նյութերի ապահովվածությունը.
5. Հավատարմագրման համար ներկայացված հայտը կարող է մերժվել միայն սույն հոդվածի 4-րդ մասում նշված պայմաններից առնվազն մեկը չբավարարելու դեպքում.
6. Հավատարմագրի կամ դրանում նշված փորձաքննության բնագավառի գործողությունը դադարեցվում է, եթե`
    1) պարզվում է, որ հավատարմագիր ստանալու նպատակով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
    2) իրականացվել է հավատարմագրում նշված փորձաքննության բնագավառին (բնագավառներին) չհամապատասխանող փորձաքննություն.
    3) դիմում է ներկայացվել հավատարմագրի կամ դրանում նշված փորձաքննության բնագավառի գործողությունը դադարեցնելու խնդրանքով: