FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  144

Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները.
1. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կիրառումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը.
2. Որոշակի վայրեր այցելելու արգելքի մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելուց կամ անձի՝ պատժից ազատվելուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է անձի գտնվելու վայրը, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ և կազմում է անձնական գործ.
3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, նրա համար կազմվում է վերահսկողության պլան, և լրացվում է հաշվառման քարտը։ Ստորագրությամբ անձին պարզաբանվում են որոշակի վայրեր այցելելու արգելքը, նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը.
4. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո այդ մասին եռօրյա ժամկետում հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին.
5. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն.
6. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ։