FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  54

Առևտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը. Առևտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: Հայաստանի Հանրապետության և առևտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների) միջև կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունքի փոխանցում տվյալ կազմակերպության այլ՝ պետության կողմից ընտրված հիմնադրին (մասնակցին): Ստեղծվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, պետական սեփականություն մնացող բաժնեմասի (բաժնետոմսերի) և ոչ պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) հարաբերակցությունը սահմանում է կառավարությունը` ելնելով ջրային համակարգի՝
    1) արժեքից, որը հաշվարկվում է կառավարության սահմանած կարգով.
    2) հետագա զարգացման հեռանկարներից և դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից: Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տվյալ ջրային համակարգի գույքի ներդրմամբ ստեղծված առևտրային կազմակերպությանը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ: