FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Փոխկապակցված անձինք.
1. Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
    1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.
    2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը և (կամ) մասնակիցները կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
    3) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
    4) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով.
2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք փոխկապակցված են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով.
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավորած կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
    1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
    2) իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
    3) տվյալ իրավաբանական անձի ղեկավար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

4. Միևնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող կամ միևնույն տնտեսություն վարող հետևյալ անձինք՝ ծնողները, տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրը ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները, ամուսնու ծնողները, ամուսնու` 18 տարին լրացած զավակը: Անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել միևնույն տնտեսություն վարելու չափանիշներ: