Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Արյան ազգային ծառայությունը. 1. Արյան ազգային ծառայությունը ներառում է` 1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները. 2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները. 3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները. 2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններն իրականացնում են` 1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա. 2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով. 3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում. 3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որևէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա: |