Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 968.7 Ֆոնդի կառավարչի իրավունքները և պարտականությունները. 1. Ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են ֆոնդի կամ այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ ֆոնդի կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման. 2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով ֆոնդի կառավարչի ձեռք բերած գույքը և այլ իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում: Սույն կետով նախատեսված գործողությունների հետևանքով առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքի 968.9 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի. 3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է` 1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները բարեխղճորեն ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն). 2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին. 3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների, ինչպես նաև վերջինների և իր այլ հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար. 4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274, 275, 277 և 278 հոդվածներ): Ընդ որում, սույն կետով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում. 5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում ֆոնդի և դրա կառավարման հետ կապված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին. 6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ և նրանց համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ: |