Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1212 Կտակը կատարելը: Կտակակատարը. 1. Կտակարարը կարող է կտակ կատարելը հանձնարարել կտակում նշված անձին` կտակակատարին: Այդ անձի` որպես կտակակատար հանդես գալու համաձայնությունը պետք է արտահայտված լինի կտակում արված նրա անձնական մակագրության կամ կտակին կից հայտարարության մեջ. 2. Ժառանգներն իրենց համաձայնությամբ կարող են կտակի կատարումը հանձնարարել իրենցից մեկին կամ այլ անձի: Նման համաձայնության բացակայության դեպքում ժառանգներից մեկի կամ մի քանիսի պահանջով կտակակատար նշանակում է դատարանը. 3. Կտակակատարն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել իր պարտականությունների կատարումից` այդ մասին նախապես տեղեկացնելով ըստ կտակի ժառանգներին: Ժառանգների դիմումի հիման վրա, դատարանի վճռով, կտակակատարը կարող է ազատվել իր պարտականությունների կատարումից. 4. Կտակակատարը պարտավոր է` 1) սույն օրենսգրքի 76 գլխով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար. 2) բոլոր ժառանգներին և շահառուներին տեղեկացնել ժառանգության բացման ու նրանց օգտին կտակային հանձնարարությունների մասին. 3) ստանալ ժառանգատուին հասանելիք գումարները և այլ գույքը. 4) սույն օրենսգրքի 1242 հոդվածով սահմանված հերթականությամբ մարել ժառանգման հետ կապված պարտքերը. 5) ապահովել ժառանգների կողմից իրենց հասանելիք գույքի ստացումը ժառանգատուի կամքին և օրենքին համապատասխան. 6) կատարել կտակային հանձնարարությունները կամ ըստ կտակի ժառանգներից պահանջել կտակային հանձնարարության կատարում. 5. Կտակարարն իրավունք ունի իր անունից վարել ժառանգությունը պահպանելու, կառավարելու ու կտակը կատարելու հետ կապված դատական և այլ գործեր. 6. Կտակակատարն իր գործառնություններն իրականացնում է այն ժամկետում, որն անհրաժեշտ է ժառանգատուին հասանելիք գումարները բռնագանձելու, ժառանգությունը պարտքերից մաքրելու և ժառանգությունը բոլոր ժառանգների կողմից տիրապետելու համար. 7. Կտակակատարը ժառանգների պահանջով պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կտակը կատարելու մասին: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1212 8. Կտակակատարը` ժառանգությունը պահպանելու, այն կառավարելու և կտակը կատարելու հետևանքով կրած անհրաժեշտ ծախսերի համար ժառանգության հաշվին հատուցում, ինչպես նաև` վարձատրություն ստանալու իրավունք ունի: Կտակում կարող է նախատեսվել կտակակատարի վարձատրությունը ժառանգության հաշվին: |