Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Վերստուգող մարմինը. 1. Եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող մարմնի եզրակացության հետ միասին. 2. Վերստուգող մարմինն իրավասու է` 1) տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում. 2) ծանոթանալու Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին. 3) պահանջելու և ստանալու Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ. 4) իրականացնելու Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ. 3. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տվյալներ` 1) Կազմակերպության գույքի և ստացման աղբյուրների. 2) Կազմակերպության իրականացրած ծրագրերի և դրանց արդյունավետության. 3) ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների վերաբերյալ: |