FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ.
1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով վերահսկող մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին.
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը վերահսկող մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է.
3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`
    ա) թույլ է տվել սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտում.
    բ) չի ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «թ» կամ 2.1-ին մասի «բ2», «գ», «ե2» կետերում նշված պահանջներից որևէ մեկը: