Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ article 2 Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը. 1. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա), Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը, «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի կոնվենցիան, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր. 2. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն առաջնորդվում է նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողության վերաբերյալ կանոնակարգով, կիրառելի արբիտրաժային և հաշտարարության կանոններով, Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգով: |