FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Գիտական կադրերի պատրաստումը և որակավորումը: Գիտական աստիճանները և գիտական կոչումները.
1. Գիտական կադրերի պատրաստման հիմնական ձևերն են` ասպիրանտուրա, օրդինատուրա, դոկտորանտուրա և հայցողների համակարգ: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը.
2. Գիտական որակավորման իրավական հիմքերը և չափանիշները սահմանում է կառավարությունը, իսկ դրանց իրականացումն ապահովում է որակավորման պետական համակարգը.
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ.
4. Պրոֆեսորի գիտական կոչումը, որպես կանոն, շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին հինգ տարիներին զբաղվել են գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությամբ կամ առնվազն պաշտպանած գիտական հինգ թեզերի ղեկավար են.
5. Դոցենտի գիտական կոչումը, որպես կանոն, շնորհվում է գիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիների ընթացքում բուհական համակարգում իրականացրել են գիտամանկավարժական գործունեություն.
6. Մշակույթի և սպորտի բնագավառներում պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման կարգը սահմանում է կառավարությունը.
7. Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` կառավարության սահմանած կարգով.
8. Գիտական աստիճանները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն` կառավարության սահմանած կարգով: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը.
9. Գիտական կոչումները շնորհվում են բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ` կառավարության սահմանած կարգով: Գիտական կոչումները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը.
9.1. Գիտական այն մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ, հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

10. Գիտական աստիճանի և (կամ) գիտական կոչման առկայությունը հաշվի է առնվում գիտական աշխատողի կողմից տվյալ գիտական պաշտոնին հավակնելու դեպքում.
11. Գիտական աստիճանները և (կամ) կոչումները, որոնք շնորհվել են մինչև 1993 թվականը, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված գիտական աստիճաններին և (կամ) կոչումներին: