FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, իրավասու մարմիններ ուղղորդումը և տեղեկությունների փոխանցումը.
1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ և հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցելու իրավասու որևէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին.
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները յուրաքանչյուր այն կասկածի դեպքում, որ իրենց գործառույթներից բխող շփման տիրույթում հայտնված անձը հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, անձի վերաբերյալ տեղեկությունը սեղմ ժամկետում փոխանցում են կամ անձի գրավոր համաձայնության առկայության պարագայում նրան ուղղորդում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ուղղորդվում նաև նույնացման հանձնաժողովին անմիջականորեն դիմած ինքնանույնացված զոհերը.
3. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: