FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Ապրանքային նշանի իրավական պահպանությունը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝
    1) սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.
    2) սույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.
    3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա.
    4) ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա.
2. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը.
3. Ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը, կարող է ընդարձակվել միայն սույն օրենքով սահմանված կարգով նոր հայտ ներկայացնելու միջոցով։