FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  113

Մաքսային հայտարարագրի հետկանչի հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը.
1. Հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված դիմումի հիման վրա օտարերկրյա ապրանքների՝ գրանցված մաքսային հայտարարագիրը, բացառությամբ սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների տարանցման հայտարարագրի, կարող է հետ կանչվել նրա կողմից մինչև մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումը.
2. Մաքսային հայտարարագիրը հետ կանչելու դեպքում նոր մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացվի ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետի շրջանակներում.
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետում մաքսային հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան.
4. Հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված դիմումի հիման վրա սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների՝ գրանցված տարանցման հայտարարագիրը կարող է հետ կանչվել նրա կողմից մինչև մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումը կամ մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց թողնելուց հետո՝ մինչև այդ ապրանքների փաստացի մեկնումը Միության մաքսային տարածքից.
5. Հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված դիմումի հիման վրա Միության ապրանքների՝ գրանցված մաքսային հայտարարագիրը կարող է հետ կանչվել նրա կողմից մինչև ապրանքների փաստացի մեկնումը Միության մաքսային տարածքից, այդ թվում՝ մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց թողնելուց հետո՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ կետը.
6. Հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացրած դիմումի հիման վրա Միության այն ապրանքների մաքսային հայտարարագիրը, որոնք ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ «ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով, կարող է հետ կանչվել նրա կողմից, եթե՝
    1) այդ ապրանքները գտնվում են ԱՏԳ տարածքում կամ ազատ պահեստի տարածքում, այդ թվում՝ մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց թողնելուց հետո.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  113

2) այդ ապրանքները գտնվում են ԱՏԳ տարածքից դուրս կամ ազատ պահեստի տարածքից դուրս և փաստացի չեն մեկնել Միության մաքսային տարածքից՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետին, 215-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ միաժամանակ՝ այդ ապրանքներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին մաքսային հայտարարագիր ներկայացնելու պայմանով.
7. Մաքսային հայտարարագրի հետկանչը թույլատրվում է մաքսային մարմնի թույլտվությամբ: Մաքսային մարմնի թույլտվությունը կամ այդպիսի թույլտվության տրամադրման մերժումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով: Մաքսային հայտարարագրի հետկանչը թույլատրվում է, եթե մինչև հայտարարատուի դիմումն ստանալը մաքսային մարմինը չի տեղեկացրել հայտարարատուին մաքսային հայտարարագրում հայտագրված ապրանքների մաքսային զննման տեղի և ժամի մասին, չի կայացրել որոշում մաքսային հայտարարագրում ներկայացված ապրանքների մաքսային տեսազննման վերաբերյալ, չի նշանակել մաքսային փորձաքննություն,
    (կամ) չեն հայտնաբերվել վարչական կամ քրեական պատասխանատվության հանգեցնող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և (կամ) անդամ պետությունների այն օրենսդրության խախտումները, որի նկատմամբ վերահսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին: Ապրանքների մաքսային տեսազննումից, ապրանքների մաքսային զննումից, մաքսային փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մաքսային հայտարարագիրը կարող է հետ կանչվել, եթե դրանց անցկացման արդյունքներով չեն հայտնաբերվել վարչական կամ քրեական պատասխանատվության հանգեցնող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և (կամ) անդամ պետությունների այն օրենսդրության խախտումները, որի նկատմամբ վերահսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  113

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն կետով նախատեսված պայմաններից տարբեր` այն ապրանքների նկատմամբ ներկայացված մաքսային հայտարարագրի հետկանչի պայմաններ, որոնց մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանված են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին.
8. Սույն հոդվածի 1-7-րդ կետերի դրույթները չեն կիրառվում սույն Օրենսգրքի 116-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում ապրանքների հայտարարագիրը հետ կանչելիս: Սույն Օրենսգրքի 116-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում ապրանքների հայտարարագիրը հետ է կանչվում հայտարարատուի՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացրած դիմումի հիման վրա: