FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

Միջազգային հայտը.
1. Ապրանքային նշանների պետական գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանի՝ Մադրիդյան համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան` միջազգային հայտը կամ համապատասխան դեպքում ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար մուտքագրված կամ պետական գրանցամատյանում գրանցված ապրանքային նշանի՝ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 3-րդ հոդվածին համապատասխան միջազգային հայտը, որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, Միջազգային բյուրո ներկայացվում է պետական լիազոր մարմնի միջոցով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային հայտը կարող է ներկայացնել ցանկացած անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն կամ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայր Հայաստանի Հանրապետությունում կամ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ծագումով Հայաստանի Հանրապետությունից է.
3. Գրանցված ապրանքային նշանի վրա հիմնված միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու թվականը, եթե միջազգային հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել մինչև ապրանքային նշանի գրանցման թվականը.
4. Միջազգային հայտը պետք է կազմված լինի Ընդհանուր հրահանգին համապատասխան և պարունակի հատուկ նշումներ երկրների վերաբերյալ, որոնց համար հայտարկվում է միջազգային գրանցումից բխող պահպանություն կամ պահպանության տարածքային ընդարձակում։