Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 403 Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու հիմքերը. 1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու հիմքերը հետևյալն են՝ 1) մաքսային ներկայացուցչի կողմից սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պարտականությունները չկատարելը. 2) սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին, 73-րդ հոդվածի 3-րդ կետին և 270-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը. 3) մաքսային ներկայացուցչի դիմումը՝ իրեն մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու մասին. 4) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը. 5) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի. 2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր մաքսային ներկայացուցիչների ռեեստրից իրավաբանական անձին հանելու համար: |