FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի բաղկացուցիչները.
1. Մաքսային արժեքը ներառում է`
    1) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ձեռքբերման գինը.
    2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
    3) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
    4) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ արտահանվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
    ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
    բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
    գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
    դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և արտահանման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
    5) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
    6) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
    7) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերում նշված ծախսերը ներառվում են արտահանման մաքսային արժեքում, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնի մեջ: