FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  104

Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվեի անցկացման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը.
1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով.
2. Վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի Կառավարությունը.
3. Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո քվեարկության է դրվում հանրաքվեի դրվող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումը չի ընդունվում, ապա հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից.
4. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը կամ դրան առնչվող իրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից.
5. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը և դրան առնչվող իրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Սահմանադրական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, առանց քննարկման քվեարկության է դրվում վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
6. Ազգային ժողովի նախագահը վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում.
7. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: