FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  123

Մի քանի գործեր կամ հայցապահանջներ միացնելը և առանձնացնելը.
1. Հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնելու միմյանց հետ կապված մի քանի պահանջներ.
1.1. Երաշխավորի նկատմամբ հայցապահանջները ներկայացվում են պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի.
2. Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը.
2.1. Քաղաքացիական գործի հարուցումից հետո մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կողմերը կարող են ներկայացնել հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն.
2.2. Հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին.
2.3. Գործերը կարող են միացվել մեկ վարույթում, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը, և միացման ենթակա բոլոր գործերով դեռևս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  123

2.4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն ստանալուց հետո անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, դատավորն իր վարույթում գտնվող գործով գործին մասնակցող անձանց ուղարկում է միջնորդության պատճենը և միաժամանակ ծանուցում է միջնորդության վերաբերյալ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունքի և միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կարող է ներկայացվել ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում.
2.5. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է սույն հոդվածի 2.4-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու.
2.6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացվելու դեպքում որոշումը և դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն անհապաղ ուղարկվում են միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին.
2.7. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը սույն հոդվածի 2.6-րդ մասով սահմանված որոշումը և փաստաթղթերն ստանալու պահից անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իր վարույթում գտնվող գործով գործին մասնակցող անձանց ուղարկում է միջնորդության պատճենը և միաժամանակ ծանուցում է միջնորդության վերաբերյալ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունքի և միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև սույն հոդվածի 2.6-րդ մասով սահմանված որոշումը և փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կարող է ներկայացվել ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  123

2.8. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնում է սույն հոդվածի 2.7-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու.
2.9. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը հարցի քննության արդյունքով որոշում է կայացնում իր վարույթում գտնվող գործը մեկ այլ գործի միացնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին.
2.10. Սույն հոդվածի 2.9-րդ մասով նախատեսված որոշումն ուղարկվում է, իսկ գործի միացումը թույլատրելու դեպքում որոշման հետ անհապաղ ուղարկվում է նաև գործը հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին.
2.11. Դատավորը սույն հոդվածի 2.10-րդ մասով նախատեսված որոշումը և գործն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում գործը վարույթ ընդունելու և գործերը մեկ վարույթում միացնելու մասին, բացառությամբ եթե առկա են ինքնաբացարկի հիմքեր: Ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դատարանը որոշում է կայացնում ինքնաբացարկ հայտնելու մասին և միացման ենթակա գործերն անհապաղ հանձնում է միացման ենթակա գործերով հայցը հաջորդ առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին.
3. Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առանձին վարույթներում առանձնացնելու միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը.
4. Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում: