FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Ծախքերի հաշվարկը.
1. Սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների համաձայն՝ լիազոր մարմինն ապրանքի ինքնարժեքի հաշվարկներն իրականացնում է՝ հիմնվելով ուսումնասիրության ենթակա արտահանողի կամ արտադրողի կողմից վարվող հաշվապահական հաշվառման գրանցումների վրա, որոնք համապատասխանում են արտահանող երկրում ընդունված ընդհանուր հաշվապահական հաշվառման կարգին.
2. Եթե սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների համաձայն հաշվարկվող արտադրության և իրացման ծախքերը հնարավոր չէ որոշել՝ հիմնվելով ուսումնասիրության ենթակա արտահանողի կամ արտադրողի կողմից նման ապրանքի արտադրության ու սովորական առևտրային գործառույթների ընթացքում դրա վաճառքի հետ կապված ծախսերի վերաբերյալ փաստացի տվյալների վրա, ապա դրանք որոշվում են՝
    1) տվյալ արտահանողի կամ արտադրողի կողմից նույն դասի ապրանքների արտադրության և ծագման երկրի ներքին շուկայում դրա վաճառքի առնչությամբ առաջացած և կատարված փաստացի ծախքերից.
    2) ելնելով ուսումնասիրության ենթակա այլ արտահանողների կամ արտադրողների կողմից նման ապրանքի արտադրության և ծագման երկրի ներքին շուկայում դրա վաճառքի առնչությամբ առաջացած և կատարված փաստացի ծախքերի կշռված միջինից, կամ՝
    3) որևէ այլ եղանակի կիրառմամբ՝ ըստ որի, սահմանված շահույթը չի գերազանցում այլ արտահանողների կամ արտադրողների կողմից ծագման երկրի նման ապրանքի ներքին շուկայում, նույն դասի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթը.
3. Հաշվարկները կատարելիս հաշվի են առնվում ինքնարժեքի գոյացման մեջ ծախսերի պատշաճ բաշխմանը վերաբերող բոլոր գործոնները (մասնավորապես, պարբերաշիջման (ամորտիզացիոն) և մաշվածության (արժեզրկման) ժամանակահատվածների, կապիտալ և զարգացման ծախքերի թույլատրելի մասնահանումների վերաբերյալ տվյալները), եթե այդպիսի բաշխումը նախկինում կիրառել են արտահանողները կամ արտադրողները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

4. Հաշվարկները կատարելիս համապատասխան ճշգրտումներ են մտցվում՝ կապված արտադրությանը ապագա և (կամ) ընթացիկ օգուտ բերող ոչ պարբերական ծախքերի կամ այնպիսի դեպքերի հետ, երբ ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում ծախքերն իրենց վրա կրում են արտադրության մեկնարկային գործառույթների ազդեցությունը, եթե դրանք արտահայտված չեն սույն հոդվածի համաձայն արված ծախքերի բաշխման մեջ: Մեկնարկային գործառույթների համար արված ճշգրտումներ կատարելիս հաշվի են առնվում մեկնարկային ժամանակահատվածի վերջում եղած ծախքերը կամ, եթե մեկնարկային ժամանակահատվածն ավարտվում է ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածից հետո, ապա նախորդող ամենամոտ ժամանակում եղած ծախքերը, որոնք կարող են համապատասխանաբար հաշվի առնվել ուսումնասիրության ընթացքում: