FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  31

Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննությունը.
1. Պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
    1) թույլ տրված կարգապահական խախտումը չի պարունակում կարգապահական կոպիտ խախտման հատկանիշներ և չի առնչվում ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ չպահպանելու կամ շահերի բախման կանոններին․ 2) կիրառվելու է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը․ 3) կարգապահական խախտում թույլ տված ոստիկանության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժը կիրառելու է ոստիկանության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողը․ 4) կարգապահական խախտում թույլ տված ոստիկանության ծառայողն ընդունում է իր մեղքը խախտումը կատարելու մեջ.
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա կիրառված կարգապահական տույժի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի դիմում ներկայացնելու լիազոր մարմնի ղեկավարին՝ բողոքարկելով իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բողոքը քննարկվում է սույն օրենքով ծառայողական քննության համար սահմանված ընդհանուր կանոններով իրավասու ստորաբաժանման կողմից։