Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Փորձաքննություն կազմակերպելու կամ իրականացնելու պայմանագրերը. 1. Փորձաքննության սուբյեկտների փոխհարաբերությունների կանոնակարգման հիմնական իրավաբանական փաստաթղթերն են` 1) փորձաքննություն կազմակերպելու պայմանագիրը` փորձաքննության պատվիրատուի և կազմակերպչի միջև. 2) փորձաքննություն իրականացնելու պայմանագիրը` փորձաքննության պատվիրատուի և փորձագետների կամ փորձաքննության կազմակերպչի և փորձագետների միջև. 2. Փորձաքննություն կազմակերպելու կամ իրականացնելու պայմանագրերով սահմանվում են` 1) պայմանագրի կողմերը. 2) փորձաքննության օբյեկտը. 3) փորձաքննություն իրականացնելու պայմանները, այդ թվում` փորձաքննության օբյեկտի գնահատման չափորոշիչների համակարգը. 4) կողմերի իրավունքները և պարտականությունները. 5) փորձաքննություն իրականացնելու ժամկետը. 6) փորձագիտական եզրակացության ուժը պահպանելու ժամկետը. 7) ֆինանսական պարտավորությունները. 8) փորձագիտական եզրակացության հավաստիության, հիմնավորվածության ամբողջականության համար պատասխանատվությունը, այդ պատասխանատվությունն ուժի մեջ մնալու ժամկետը և կոնկրետ անձինք, որոնց վրա դրվում է ամբողջ փորձաքննության կամ դրա առանձին բաժինների վերաբերյալ պատասխանատվությունը. 9) փորձաքննության առանձնահատկությունից բխող այլ կարևոր պայմաններ: |