Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Գյուղատնտեսական կենդանիների փոխադրման պահանջները. 1. Գյուղատնտեսական կենդանիները փոխադրվում են առողջությունը, ֆիզիոլոգիական և վարքագծային կարիքները երաշխավորող պայմաններում` սարքավորված փոխադրամիջոցով. 2. Գյուղատնտեսական կենդանիների` 8 ժամից ավելի տևողությամբ փոխադրման ժամանակ ապահովվում է կենդանիների հանգիստը` լիազոր մարմնի գիտությամբ հատկորոշված վայրերում. 3. Արգելվում է` 1) փոխադրման համար չնախատեսված փոխադրամիջոցներով և կենդանիներին ցավ, վնաս և տանջանք պատճառող պայմաններում մթերատու կենդանիների փոխադրումը. 2) ապրանքաբարձման, ապրանքաթափման և տեղափոխման ժամանակ` ա. կենդանիներին հարվածելը, սեղմելը և նետելը, բ. կենդանու մարմնի դյուրազգաց մասերը սեղմելը, գ. կենդանիների պոչերը ճզմելը, ոլորելը կամ կոտրելը, դ. այնպիսի սարքերի կիրառումը, որոնք կարող են կենդանիներին ցավ պատճառել, ե. մեխանիկական սարքերով կենդանիների տեղափոխումը, ինչպես նաև կենդանիների գլուխներից, եղջյուրներից, ականջներից, ոտքերից, պոչից և մորթուց բռնած քաշելը. 4. Գյուղատնտեսական կենդանիների մասնագիտացված փոխադրում կատարող ցամաքային տրանսպորտի միջոցները հաշվառվում են լիազոր մարմնում. 5. Գյուղատնտեսական կենդանիներ փոխադրող տրանսպորտային միջոցների վարորդները և փոխադրման ժամանակ կենդանիներին ուղեկցող մարդիկ հաշվառվում են լիազոր մարմնում. 6. Գյուղատնտեսական կենդանիների փոխադրման և փոխադրամիջոցի վերաբերյալ լիազոր մարմինը ստեղծում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ և վարում է տեղեկատվական բազան. 7. Փոխադրման ժամանակ փոխադրողները պահպանում են կենդանիների պաշտպանության և բարօրության պահանջները: |