Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 18 Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը. 1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը և դրան համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Լիազոր մարմինն ապահովում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության չափանիշների հրապարակայնությունը. 2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնին տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող այդ տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք: |