Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60 11. Սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում ապացույց չներկայացրած դատավարության մասնակիցը կրում է դատական ծախսերի հատուցման պարտականությունը` դատական ծախսերի եռապատիկի չափով։ Այդ դեպքում դատական ծախսերի դիմաց տրամադրված հատուցման կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մյուս կեսը` մյուս կողմին. 12. Դատական ծախսերի հատուցման վճարումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60 Դատական ծախսերի բաշխումը դատավարության մասնակիցների միջև. 1. Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։ Հայցից հրաժարվելու կամ դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերի հատուցման պարտականությունը, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը կողմը դիմել է այն վերադարձնելու մասին. 3. Եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե` 1) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. 2) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է իրավաչափ, սակայն հաստատել է, որ հայցվորի` վարչական մարմիններին ներկայացրած վարչական բողոքը մինչև դատարանում դրա քննությունը թողնվել է անպատասխան` օրենքի խախտմամբ, կամ պատասխանը տրվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60 4. Եթե որոշումը, գործողությունը կամ անգործությունը ճանաչվում է ոչ իրավաչափ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա ընդունված (կատարված) լինելու պատճառով, և եթե այդ փաստաթղթերը կամ տեղեկությունները ներկայացրել է դատավարության մասնակիցը, ապա դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող է դրվել այդ մասնակցի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նա տեղյակ չի եղել կամ չէր կարող տեղյակ լինել տվյալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կեղծ լինելու մասին. 5. Եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերը նրանց միջև. 6. Սույն օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված դեպքում յուրաքանչյուր կողմ կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերը, եթե հաշտության համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ. 7. Դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջև բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը. 8. Երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ` դատավարական) հետևանքով առաջացել են դատական ծախսեր. 9. Եթե դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված անձը չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում պահանջվող եզրակացությունը, ապա նա կրում է դրա հետևանքով առաջացած դատական ծախսերը. 10. Ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։ |