Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 120 Առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը. 1. Երկու տարբեր առաջին ատյանի դատարանների՝ նույն մասնագիտացում ունեցող դատավորներն իրավունք ունեն դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով կատարել իրենց պաշտոնների փոխանակում: Դիմում ներկայացնող դատավորները պետք է պատճառաբանեն իրենց դիմումը: Դիմումի մեջ պետք է շարադրվեն համապատասխան դատավորների պաշտոնների փոխանակման հիմնավոր պատճառները. 2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի. 3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է խորհրդակցական սենյակում` բաց քվեարկություն։ Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան թեկնածուների՝ Հանրապետության նախագահին առաջարկումն ու նշանակումն իրականացվում է սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով. 4. Հանրապետության նախագահին են ներկայացվում նաև համապատասխան դատավորների պատճառաբանված դիմումը: |