FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  303

Մինչդատական ակտի վիճարկման վարույթի իրականացումը.
1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։ Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիստին չի ներկայացել, ապա դատարանի որոշմամբ վարույթը կարճվում է.
2. Բանավոր ընթացակարգով մինչդատական ակտի վիճարկման դատալսումներին մասնակցելու իրավունք ունեն բողոքարկվող մինչդատական ակտը կայացրած (կատարած)՝ վարույթի հանրային մասնակիցը և հսկող դատախազը։ Սույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարույթի տվյալ հանրային մասնակցի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է.
3. Դատական նիստին մասնակցող անձինք ունեն բացատրություն տալու իրավունք.
4. Դատալսումներն ավարտելով՝ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում։