Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը, բացառությամբ 6-րդ, 6.1-ին, 6.2-րդուղղ. հոդվածների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից. 3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին. 3.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի՝ 1) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ միասնական սոցիալական ծառայությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ա. անձին ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձ, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը, բ. մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ), գ. բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր է տրամադրում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու համար, դ. որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում, ե. աշխատանքային խեղումների և մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում է անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 զ. որոշում է տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, է. մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի վարմանը, ը. իրականացնում է այլ լիազորություններ. 2) բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապի կամ հետևանքի) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա. 3) հաշմանդամության պատճառ կարող են լինել՝ ա. մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը, բ. ընդհանուր հիվանդությունը, գ. աշխատանքային վնասվածքը, դ. մասնագիտական հիվանդությունը, ե. բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, զ. զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, է. զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, թ. Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, ժ. պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, ժա. հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, ժբ. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ ճառագայթային աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը, ժգ. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 4) միասնական սոցիալական ծառայության իրավասու ստորաբաժանումը բժշկասոցիալական փորձաքննությամբ անձին հաշմանդամություն ունեցող է ճանաչում սույն հոդվածին, ինչպես նաև Կառավարության հաստատած բժշկասոցիալական փորձաքննության իրականացման, վերականգնողական անհատական ծրագրերի կազմման ու իրականացման կարգին և բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան: 3․2․ Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դրույթները գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և տարածվում են միայն բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա. 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը. 5. Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով: 7. Անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից. 8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մայիսի 24ԵրևանՀՕ-194-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: |