Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները. 1. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություններն են, որոնք իրականացնում են հետևյալ գործառույթները կամ դրանց մի մասը` 1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում և փոխներարկման նախապատրաստում. 2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար. 4) արյան և դրա բաղադրամասերի դոնորության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում. 5) դոնորական արյան և դրա բաղադրամասերի տեղափոխում. 6) դոնորական արյան և դրա բաղադրամասերի պաշարների ստեղծում, հետազոտում և պահպանում. 7) դոնորական արյան և դրա բաղադրամասերի տրամադրում այլ ծառայությունների և կազմակերպությունների` փոխներարկման, պաշարների ստեղծման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով. 8) դոնորական արյան հավաքման և օգտագործման բոլոր փուլերի ընթացքում որակի և անվտանգության ապահովում. 9) խորհրդատվության տրամադրում հիվանդանոցային փոխներարկումային ծառայությանը. 10) լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն` տվյալների հավաքում և տրամադրում արյան ռեեստրին. 11) ոչ պիտանի արյան և դրա բաղադրամասերի խոտանում: |