FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  71

Ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելը.
1. Կառավարիչը (փոխանցող կառավարիչը) կարող է այլ կառավարչի (ստանձնող կառավարչի) փոխանցել իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարումը միայն ֆոնդի ժողովի (դրա առկայության դեպքում) կողմից ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագրի հաստատման և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված նախնական համաձայնության դեպքում: Կառավարչի այդ իրավունքը և դրա իրականացման կարգը պետք է ամրագրված լինեն ֆոնդի կառավարման պայմանագրում (ֆոնդի կանոններում): Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարման` այլ կառավարչի փոխանցումն իրականացվում է կառավարչի կողմից ֆոնդի ակտիվներում իր բաժնեմասն այլ կառավարչի փոխանցելու և վերջինի հետ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիրը կնքելու միջոցով.
2. Ֆոնդի կառավարման փոխանցման համար փոխանցող և ստանձնող կառավարիչները կնքում են ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիր, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Այն չի կարող պարունակել դրույթներ, որոնք խախտում կամ կարող են խախտել ֆոնդի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը.
3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրի կնքումն այն պետք է հաստատվի փոխանցող և ստանձնող կառավարիչների խորհուրդների կողմից: Եթե փոխանցող կառավարիչը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո կամ լուծարման գործընթացում, ապա փոխանցման պայմանագիրը ստորագրում է ադմինիստրացիայի ղեկավարը կամ լուծարային կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի նախագահը.
4. Ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածով նախատեսված նախնական համաձայնությունը տրամադրելու օրը.
5. Ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ստանձնող կառավարիչը դառնում է համապատասխան ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ` տվյալ ֆոնդի կառավարչի կարգավիճակով, և նրան են փոխանցվում այդ պայմանագրից բխող` փոխանցող կառավարչի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  71

6. Ֆոնդի կառավարման փոխանցման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար փոխանցող և ստանձնող կառավարիչները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.
    1) ֆոնդի կառավարման փոխանցման համաձայնություն տալու միջնորդագիրը.
    2) ֆոնդի կառավարման փոխանցման կնքված պայմանագիրը.
    3) ֆոնդի ժողովի (դրա առկայության դեպքում) որոշումը ֆոնդի կառավարման պայմանագիրը հաստատելու մասին.
    4) ստանձնող և փոխանցող կառավարիչների` սույն օրենքով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը.
    5) ֆոնդի կառավարման փոխանցմամբ պայմանավորված ստանձնող և փոխանցող կառավարիչների գործարար ծրագրերում կատարված փոփոխությունները.
    6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ.
7. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին.
8. Ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու որոշմամբ Կենտրոնական բանկը գրանցում է նաև ֆոնդի կառավարման պայմանագրում (ֆոնդի կանոններում) կատարված համապատասխան փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից.
9. Կենտրոնական բանկը մերժում է ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու միջնորդագիրը, եթե`
    1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, որոնք չեն վերացվել սույն օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում.
    2) ֆոնդի կառավարման փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել ֆոնդի մասնակիցների իրավունքները կամ օրինական շահերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  71

3) ֆոնդի կառավարման փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել փոխանցող կամ ստանձնող կառավարչի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
    4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ֆոնդի կառավարման փոխանցման դեպքում ստանձնող Ընկերությունը չի բավարարի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
    5) գործարար ծրագրերում կատարվող փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով փոփոխված գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով դրան համապատասխան` կառավարիչը չի կարող ֆոնդի կառավարման բնականոն գործունեություն իրականացնել.
    6) ֆոնդի կառավարման փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը.
10. Ֆոնդի կառավարման փոխանցմանը համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում ստանձնող կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով և իր ինտերնետային տնային էջում.
11. Ֆոնդի ժողով ունեցող ֆոնդի կառավարման փոխանցման դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հայտարարության մեջ պետք է նշվի նաև համապատասխան ֆոնդի մասնակիցների` սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված իրավունքի մասին.
12. Ֆոնդի ժողով ունեցող ֆոնդի այն մասնակիցները, ովքեր ֆոնդի ժողովում դեմ են քվեարկել ֆոնդի կառավարման փոխանցմանը կամ չեն մասնակցել այդ հարցով քվեարկությանը, ունեն իրենց բաժնետոմսերի (փայերի) հետգնման պահանջ ներկայացնելու իրավունք «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով: Փայերի հետգնման ներկայացման դեպքում հաշվի են առնվում նաև պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  71

13. Ֆոնդի ժողովի կողմից ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրը չհաստատվելու դեպքում կառավարիչը կարող է հրաժարվել ֆոնդի կառավարման պայմանագրից, եթե ապահովված են ֆոնդի մասնակիցների օրինական շահերը, և եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ստացվել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը.
14. Որակավորված ներդրողների ֆոնդի կառավարման փոխանցման և սույն հոդվածով նախատեսված դեպքում որակավորված ներդրողների ֆոնդի կառավարման պայմանագրից կառավարչի հրաժարման համար չի պահանջվում սույն հոդվածով նախատեսված` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը.
15. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարումը կարող է փոխանցվել այլ կառավարչի միայն այդ ֆոնդի կառավարչի լիցենզիան (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև ինքնալուծարման (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու) համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու դեպքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: