Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 Լիցենզիայի գործողության կասեցման կարգը. 1. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել օրենքի, լիցենզավորման կարգի կամ լիցենզավորման պայմանների ու պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին կամ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ապա լիցենզավորող մարմինն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես արգելել լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացումը: Լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին կայացվում է որոշում, որն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին որոշումը կայացնելու օրվանից՝ հինգ օրվա ընթացքում, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի կայացվում կամ, եթե այդ որոշմամբ չի հիմնավորվում լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների արգելման անհրաժեշտությունը, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է փոխհատուցել արգելման հետևանքով լիցենզավորված անձին պատճառված վնասները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 35 2. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով. 3. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում. 4. Եթե լիցենզավորման հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացությունը կայացնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում պատշաճ ձևով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ հարց բարձրացնել՝ լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար: |