Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ article 3 Ներկայացուցչի կարգավիճակը. 1. Ներկայացուցչի պաշտոնը վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված պետական վարչական պաշտոն է: 3. Ներկայացուցիչը համակարգում և վերահսկում է Գրասենյակի գործունեությունը: Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է Ներկայացուցիչը: Այս լիազորությունները Ներկայացուցչի որոշմամբ կարող են պատվիրակվել Գրասենյակի ղեկավարին, ինչպես նաև Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ նրա համակարգմանը վերապահված բնագավառում. 4. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել քաղաքական չեզոքություն: 5․ Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որևէ անձի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում քննության փուլում (հաշտարարության գործընթացում) գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք ստացվել են, կամ որոնց վարույթն սկսվել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով կազմակերպել կամ իրականացրել է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը։ 6․ Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով: |